Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ երկրներին կոչ է արել ավելի ակտիվ օգնել Թուրքիային փախստականների հարցում։ Այս մասին նա ասել է Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

Ընդ որում, նա նշել է, որ իրեն անհանգստացնում է երկրի հարավ-արեւելքում տիրող իրավիճակը, որտեղ Թուրքիայի իշխանությունների հատուկ գործողությունների հետեւանքով ավելի քան 150 մարդ է զոհվել։