BioWare ստուդիայի առանցքային սցենարիստներից Դեւիդ Հեյդերը որոշել է լքել թիմը։

«Ցավոք հայտնում եմ, որ 17 տարի BioWare-ում աշխատելուց հետո այսօր իմ վերջին օրն է այստեղ»,- գրել է Դեւիդը։ Polygon-ի խմբագրություն ուղարկած նամակի համաձայն՝ դա հենց իր անձնական որոշումն է եղել, իրեն ոչ ոք չի ազատել։

Դեւիդ Հեյդերը BioWare-ում սկսել է աշխատել 1999թ.՝ սկսելով Baldur's Gate 2-ի սցենարից։ Մի քանի տարի անց նա Knights of the Old Republic-ի համար հորինեց HK-47-ը եւ ղեկավարեց Neverwinter Nights-ի սցենարիստների խումբը։