Չինաստանից կապիտալի արտահոսքը հասել է 1 տրլն դոլարի: Այդ մասին են վկայում Bloomberg գործակալության հաշվարկները, որը հետեւում է չինական բորսայի կապիտալիզացիային: 

Դուրս հանված միջոցների ծավալը յոթ անգամ գերազանցել է  2007 թվականի ցուցանիշները եւ 2006-ից ի վեր բացարձակ առավելագույն արժեքի է հասել: Միայն վերջին ամսվա ընթացքում Չինաստանի ֆոնդային շուկաներից դուրս է բերվել  158,7 մլրդ դոլար, գրում է Gazeta-ն:

Չինաստանից կապիտալի դուրս բերման հիմնական պատճառներ են դարձել յուանի փլուզումը եւ տնտեսական աճի դանդաղումը: Դրան ի հավելումն, ներդրողները չեն ցանկանում աջակցել յուանին, որը չինական տնտեսության աճի տեմպերի նվազման ճնշման տակ է գտնվում, ներդրողները գերադասում են միջոցները փոխանցել կայուն արժույթի` ամերիկյան դոլարի: 

Գործակալությունը նշում է, որ բացասական դինամիկան ամենայն հավանականությամբ կշարունակվի, որովհետեւ ոչ Չինաստանի Ազգային բանկը, ոչ էլ Չինաստանի արժութային շուկաների կառավարման պետական վարչությունը չեն կարողացել նվաճել ներդրողների վստահությունը: