ԱՄՆ-ը չպետք է ցամաքային զորքեր ուղարկի Իրաք եւ Սիրիա: Այս մասին հունվարի 25-ին հայտարարել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, որը հավակնում է երկրի նախագահի պաշտոնին՝ Դեմոկրատական կուսակցության կողմից:

«Ամերիկյան ցամաքային զորքեր չպետք է լինեն Իրաքում եւ Սիրիայում: Հատուկ նշանակության ուժեր՝ այո, բայց ոչ ցամաքային զորքեր»,-ասել է նա Այովա նահանգում ընտրողների հետ հանդիպման ժամանակ, որը կազմակերպել էր CNN հեռուստաալիքը:

Քլինթոնը նշել է, որ «ԱՄՆ նախագահի համար կարեւոր եւ պարտադիր խնդիր է համարում ռազմական գործողություններից խուսափելը»: «Ես անկասկած գործելու եմ հենց այդպես»,-ասել է նա՝ ընդգծելոց «դիվանագիտություն կիրառելու» անհրաժեշտությունը:

ԱՄՆ նախկին պետքարտուղարն ընդգծել է, որ ժամանակին 18 ամիս է ծախսել՝ միջազգային կոալիցիա ստեղծելու համար, որն Իրանի դեմ պատժամիջոցներ է կիրառել: Նրա խոսքով, հենց այդ պատժամիջոցներն են արդյունքում հանգեցրել Թեհրանի հետ ներկա համաձայնագրի կնքմանը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»: