Բոլիվիայում պերուական Elegancia del Peru երաժշտական խումբը տեղափոխող ավտոբուսը վթարի է ենթարկվել եւ վայր ընկել զառիթափից։ Վթարից զոհվել է 9 մարդ, եւս 4-ը վիրավորվել են, հայտնում է terra.com-ը՝ վկայակոչելով Բոլիվիայի ոստիկանությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Լոս Յունգաս դժվարանցանելի տեղանքում։ Նախնական տեղեկություններով՝ միկրոավտոբուսը վայր է ընկել 100 մ բարձրությունից, փոխանցում է Lenta-ն։

Զոհերի թվում է Բոլիվիայում Պերուի փոխհյուպատոս Վանեսա Բոխորկեսը։ Elegancia del Peru խումբը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ վթարից զոհվել է խմբի հիմնադիրը։