Բարաք Օբաման նշել է, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու միլիարդատեր Դոնալդ Թրամփը սկսել է հանդիսատեսի մոտ «զանգվածային» հիասթափություն առաջ բերել, եւ պատմել է, թե ինչով է նա տարբերվում Ջոն Մաքքեյնից, ով իր թեկնածությունն առաջադրել էր 2008թ։ Այս մասին հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Hill-ը։

«Ջոն Մաքքեյնը չէր հերքում կլիմայի փոփոխության փաստը։ Ջոն Մաքքեյնը մուսուլմանների մուտքն արգելելու կոչեր չէր անում։ Դուք գիտեք, որ  նա պահպանողական էր, սակայն մնում էր ոչ միայն Հանրապետական կուսակցության քաղաքական գծի շրջանակներում, այլեւ մեր քաղաքական երկխոսության»,- ասել է Օբաման։

Միաժամանակ նա հույս է հայտնել, որ ընտրողներն իրենք ընտրության ժամանակ ճիշտ որոշում կկայացնեն։