ԱՄՆ-ում ոստիկանները հայտնաբերել են 70 հազար դոլարի պանրի խմբաքանակը, որոը գոաղացել էին Միլուոքի քաղաքում (Վիսկոնսին նահանգ), հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press-ը:
Նշվում է, որ պանրով բեռնատարը գողացել էին տեղի տրանսպորտային ընկերությունից: Ոստիկանները հայտնաբերել են կցասայլը, որի օգնությամբ կատարվել էր գողությունը:
Ոստիկանության տվյալներով, միջադեպի առնչությամբ ոչ ոք չի կալանավորվել: Հայտնի չէ, թե կոնկրետ որքան պանիր է եղել 16-մետրանոց կցասայլում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գողերը գործել են ոստիկանությանը ծանոթ սխեմայով. Գողությունից մի քնաի օր առաջ Մարշֆիլդ քաղաքում (Վիսկոնսին նահանգ) անհետացել էր պարմեզանով կցասայլ: Գողացված բեռի սեփականատարերը վնասը գնահատել էին 90 հազար դոլար:




























