Մալայզիայի հարավում՝ Կոտա Տինգի քաղաքի լողափին, վաղ առավոտյան 13 մարդու դիակ է հայտնաբերվել, հայտնում է «Բերնամա» գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Ոստիկանությունը ենթադրում է, որ զոհերը հնարավոր է Ինդոնեզիայի քաղաքացիներ են։ Միջադեպի մանրամասները հայտնի չեն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ սեպտեմբերին Մալայզիայի ափերին միգրանտներ տեղափոխող նավի խորտակումից 61 մարդ էր մահացել։