ՀԱՀ-ում շունը կյանքի գնով կոբրայի խայթոցից փրկել է տիրուհուն եւ նրա 2 տարեկան դստերը։ 32-ամյա Քարեն ֆան դեր Բերգը պատմել է, որ ինքը նստած է եղել իր տան լողավազանի մոտ, երբ լսել է Ջամալ անունով շան հաչոցը։ Երբ նա մոտեցել էր, տեսել էր 2-մետրանոց կոբրայի, որի հետ պայքարի մեջ էր մտել իր շունը։

«Ես հղի եմ եւ երկու տարեկան աղջիկ ունեմ։ Ես ոչնչով չէի կարող օգնել շանը։ Ջամալը իսկական հերոս է»,- ասել է նա։

Շունը սպանել է կոբրային, սակայն խայթոցից մահացել է, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նշենք, որ սա ՀԱՀ-ում վերջին մեկ շաբաթվա ընթացքում համանման 2-րդ դեպքն է։ Առաջինը տեղի էր ունեցել Քեյփթաունի մոտ եւ բարեբախտաբար երջանիկ ավարտ էր ունեցել. տերը հասցրել էր շանը հիվանդանոց տեղափոխել։