Աֆղանստանի կառավարությունը հայտնել է, որ պատրաստ է անհապաղ վերականգնել «Թալիբան» շարժման հետ խաղաղ բանակցությունները։ Այս մասին հայտնել է երկրի արտգործնախարար Սալահուդդին Ռաբբանին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մենք «Թալիբան»-ի բոլոր ներկայացուցիչներին նաեւ կոչ ենք արել նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Մենք տեսնում ենք, որ այդ հարցը կարող է կարգավորվել միայն խաղաղ ճանապարհով, այն ռազմական լուծում չունի»,- ասել է նա։

Ռաբբանիի խոսքով՝ պակիստանական կողմը նույնպես վստահեցրել է, որ կպաշտպանի հրադադարի հաստատման գործընթացը։