Բելգիայի Սհարբեք կոմունայում Titeca հոգեբուժական կենտրոնի հիվանդը դանակահարել է 7 մարդու, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով RTL-ն:

Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հունվարի 26-ի երեկոյան: Տուժել է կենտրոնի 6 աշխատակից: Հարձակվողը ձերբակալվել է միջադեպից մեկ ժամ անց՝ ծնողների տանը:

Լրատվամիջոցների փոխանցմամբ, 19-ամյա հարձակվողը 5 տարեկանից բուժում է անցնում: Նա հիվանդանոցից դուրս գալու իրավունք չի ունեցել: Դանակով վերադառնալով հոգեբուժական կենտրոն, երիտասարդը հարձակվել է Կենտրոնի աշխատակիցների վրա:

Նրա գործողությունների դրդապատճառները պարզ չեն: