Համաշխարհային բանկը 2016 թվականի համար նվազեցրել է նավթի Brent տեսակի միջին գնի կանխատեսումը՝ 51-ից հասցնելով 37 դոլարի՝ 1 բարելի դիմաց: Այս մասին ասված է հունվարի 26-ին հրապարակված հաղորդագրությունում:

«Նավթի գները 2015 թվականին ընկել ե 47%-ով, եւ մենք ակնկալում ենք, որ 2016 թվականին դրանք կընկնեն եւս 27%-ով: Չնայած դրան, նավթի գներն աստիճանաբար կվերականգնվեն ընթացիկ ցածր մակարդակում»,- ասված է հաղորդագրությունում:

Ըստ ՌԲԿ-ի, վերականգնման պատճառները մի քանիսն են. նախ՝ 2016 թվականի սկզբին նավթի գների կտրուկ անկումը չի արտացոլում շուկայի հիմնարար փոփոխությունները: Երկրորդ՝ թանկարժեք նավթի արդյունահանումն ավելի ու ավելի շատ կորուստների կհանգեցնի եւ արտադրողներին կստիպի նվազեցնել արդյունահանման ծավալները: Վերջապես, ըստ ՀԲ փորձագետների, համաշխարհային տնտեսության աճի հետեւանքով նավթի պահանջարկը փոքր-ինչ կավելանա: