Նավթի Brent տեսակի ապրիլյան ֆյուչերսների գինը մոտեցել է 33 դոլարի մակարդակին: Այս մասին են վկայում Լոնդոնյան բորսայի առքուվաճառքի տվյալները:
Ըստ Lenta-ի, գինը հասել է 32.97 դոլարի՝ 1 բարելի դիմաց: Մինչ այդ, նավթի գինը բարձրացել էր՝ հասնելով 33.01 դոլարի: Իսկ թեխասյան WTI նավթը թանկացել է՝ հասնելով 31.87 դոլարի:
Հունվարի 26-ին Մոսկովյան բորսայում դոլարի փոխարժեքը գերազանցել էր 82 ռուբլու շեմը, իսկ եվրոյի գինը հասել էր 89 ռուբլու: Հունվարի 27-ի պաշտոնական փոխարժեքը, համապատասխանաբար, 81.84 եւ 88.89 ռուբլի է:



























