Շվեդիայի մայրաքաղաքում առեւտրի համալիրում պայթյուն է որոտացել: Այս մասին հաղորդում է Aftonbladet.se կայքը: Դեպքը տեղի է ունեցել Ստոքհոլմի կենտրոնում:

Ականատեսները պատմել են, որ պայթյունի ձայն են լսել, այնուհետեւ՝ կոտրվող ապակու ձայներ: «Առեւտրի կենտրոնի առջեւ փողոցն ապակու բեկորներով է պատված»,- նշել է ականատեսը:

Ըստ Lenta-ի, նախնական տեղեկություններով, տուժածներ չկան:

Դեպքի վայր են ժամանել փրկարարներ, բժիշկներ եւ իրավապահներ: Ոստիկանությունը շրջափակել է առեւտրի կենտրոնի տարածքը, ինչպես նաեւ մերձակա փողոցները: Պայթյունի պատճառները չեն նշվում: