Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազել են:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2,51 տոկոսով՝ հասնելով 30,66 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը նվազել է 2,11 տոկոսով՝ հասնելով 31,13 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:



























