Թուրքիայում «Ժողովրդավարական հասարակություն» կուսակցության պատգամավոր Սեբահաթ Թունջելը անհանգստացած է Ստամբուլի հայերի ու հույների ճակատագրով:
Պատգամավոր Թունջելը Թուրքիայի ներքին գործերի նախարար Բեշիր Աթալային հարցրել է, թե ովքե՞ր են հայերի եւ հույների տների վրա կանաչ ու կարմիր պիտակներ փակցնում: Նա նկատել է տվել, որ այդ բնակավայրերում ոչ մահմեդականների դեմ ուղղված ոտնձգություններից ու գողություններից հետո նշված պիտակների թիվն ավելանում է, իսկ այդ փաստը լուրջ անհանգստություն է պատճառում այդ մարդկանց: Թունջելը նախարարին հարցրել է, թե ինչ միջոցներ է ձեռք առնում գերատեսչությունն այդ առնչությամբ:




























