Եվրոպայի խորհրդր խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հատուկ ուղեգիծ է որդեգրել՝ անտեսելով ԵԱՀԿ հիմնարար սկզբունքները: Այս մասին, այսօր՝ հունվարի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Անդրեյ Սորոկինը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ԵԽԽՎ-ի կողմից ընդունված Սարսանգի ջրամբարին վերաբերող բանաձևը չի վնասի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում ընթացող ԼՂ հարցի խաղաղ կարգավորման գործընթացին:

Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ-ում դիտարկվում էր երկու շատ տհաճ, կոշտ բանաձևեր, որոնք երկուսն էլ հակահայկական էին, հաջողվեց մեկը օրակարգից հանել, սա արդեն իսկ կարելի է համարել հաղթանակ։ «Դժբախտաբար, գիտեք ԵԱՀԿ-ում դիրքորոշումը այս հարցում, և կոնկրետ Սարսանգի դեպքում չհաջողվեց հանել օրակարգից, բայց ամեն դեպքում համարում եմ արդեն իսկ մեծ հաջողություն, որ առաջնային բանաձևը հանվեց օրակարգից»,-ասել է Սորոկինը:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերն, իր հերթին, ընդգծել է, որ Գերմանիայի համար ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ երեք համանախագահներով, միակ ձեւաչափն է խնդրի կարգավորման համար, հետեւաբար, ցանկացած այլ նախաձեռնություն անընդունելի է:

Հիշեցնենք, որ հունվարի 26-ին ԵԽԽՎ պատվիրակները քվեարկել են Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանները միտումնավոր զրկված են ջրից» անվանումով հակահայկական զեկույցի օգտին: