ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել Բալթյան երկրների խորհրդարանականների վարքագիծը ԵԽԽՎ հունվարի 26-ի լիագումար նիստին հակահայկական բանաձեւերի նախագծերին դեմ քվեարկելու հարցում:
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը հունվարի 27-ին հեռախոսազրույցներ է ունեցել Լատվիայի Հանրապետության Սաեյմայի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Լատվիայի պատվիրակության ղեկավար Ինես Լիբինա-Էգների, Լիտվայի Հանրապետության Սեյսմասի Լիտվա-Լեռնային Ղարաբաղ բարեկամության խմբի ղեկավար, ԵԽԽՎ-ում Լիտվայի պատվիրակության անդամ Դալիա Կուոդիտեի եւ Էստոնիայի Հանրապետության Ռիիգիկոգուի Էստոնիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Մատի Ռայդմայի հետ:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ խորհրդարանականների քվեարկությունը ցույց է տվել, որ կողմնակից են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով եւ մերժում են Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումները:
ԱԺ փոխնախագահը Ինես Լիբինա-Էգների, Դալիա Կուոդիտեի եւ Մատի Ռայդմայի հետ հեռախոսազրույցներում վերահաստատել է Հայաստան այցելելու իր հրավերները:




























