Եվրոպական հանձնաժողովը, որը հակամենաշնորհային կարգավորիչի գործառույթ  է իրականացնում, ճապոնական Mitsubishi Electric (Melco) եւ Hitachi ընկերություններին   ընդհանուր` 138  մլն եվրո գումարով է տուգանել ավտոպահեստամասերի ոլորտում կարտելային համաձայնության մասնակցելու համար, տեղեկացնում է ԵՀ-ի կայքը: 

Melco-ն գրեթե 111 մլն եվրո կվճարի, Hitachi-ն` մոտ 27 մլն եվրո: Համաձայնությանը մասնակցել է նաեւ  Denso-ն, սակայն   պատժից խուսափել է, որովհետեւ առաջինն է տեղեկացրել խախտումների մասին, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Ինչպես ասված է հայտարարության մեջ, վերջին հինգ տարվա ընթացքում այդ ընկերությունները պայմանավորվում էին ավտոմեքենաների գեներատորներ եւ ստարտերների գների շուրջ եւ իրար հաճախորդներ էին փոխանցում: