Չինաստանի առաջատար արդյունաբերական ձեռնարկությունների համախառն շահույթը 2015-ին նվազել է 6,4 տրլն յուանով կամ 973 մլրդ դոլարով, տեղեկացնում է Rambler News Service-ը` վկայակոչելով ՉԺՀ-ի Պետական վիճակագրության տվյալները:
Շահույթի անկման հիմնական պատճառը արդյունաբերական արտադրանքի ցածր պահանջարկն է: Դա ընկերությանը ստիպել է կրճատել արտադրությունը, նվազեցնել գները: Վիճակագրական տեսչության զեկույցում նշվում է, որ չինական արդյունաբերության 29 ոլորտ տարին ավարտել են շահույթի ավելացմամբ, 12-ը` անկումով: Զգալի անկում են գրանցել ածխարդյունաբերական, նավթագազային եւ մետալուրգիական ոլորտները: Առավելագույն աճն արձանագրվել է գյուղատնտեսությունում, էլեկտրոնիկայի, տեքստիլի ոլորտներում եւ նավթամթերք արտադրողների մոտ:
Հունվարի 25-ին Bloomberg գործակալությունը տեղեկացրել է, որ 2015-ին ՉԺՀ-ից կապիտալի արտահոսքը կազմել է տրլն դոլար: Ներդրողները փողը երկրից հանում են յուանի արժեզրկումից եւ Չինաստանի ֆոնդային ինդեքսների անկումից հետո:
2015-ի արդյունքով, Չինաստանի ՀՆԱ-ն աճել է 6,9 տոկոսով, որը վերջին քառորդ դարի ընթացքում վատագույն ցուցանիշն է: Չինաստանի Գիտությունների ակադեմիայում մեկնաբանում են, որ 2016-ին տնտեսությունը կաճի 6,7 տոկոսով:



























