Նավթի գինը շարունակում է բարձրանալ: Չորեքշաբթի Brent տեսակի նավթի գինը գերազանցել է 34 դոլարի շեմը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, նավթի Brent տեսակի գինն աճել է 5.19%-ով՝ հասնելով 34.26 դոլարի՝ 1 բարելի դիմաց: WTI տեսակի նավթի գինն էլ ավելացել է 3.88%-ով՝ հասնելով 32.67 դոլարի: