Առաջիկա օրերին Կատալոնիայում Gran Festa de la Calçotada անունը կրող ձմեռային փառատոնը՝ նվիրված կալսոտ տեսակի սոխին, որն աճում է միայն այստեղ: Չնայած կալսոտի բերքը հավաքում են մի քանի ամիս շարունակ՝ նոյեմբերից մինչեւ ապրիլ, տոնն անցկացվում է հունվարի 31-ին, Վալս քաղաքում:
Այս օրը քաղաքի փողոցներն ու հրապարակները լցվում են սոխի սիրահարներով որոնք մասնակցում են ավանդական միջոցառումներին՝ մրցույթների, շքերթի, խոհարարական համտեսի:
Ըստ Kedem-ի, կալսոտ սոխն ինչ-որ առումով նման է սովորական սոխին եւ պրաս-սոխին: Այս սոխը քաղցր համ ունի, այն ուտում են պնդուկով, սխտորով եւ կարմիր պղպեղով պատրաստված Ռոմեսկո սոուսով:




























