Նավթի ու գազի ցածր գների պահպանումը կդառնա 400 էներգետիկ ընկերությունների սնանկացման պատճառ, քանի որ այդ ընկերությունների եկամուտները չեն բավականացնի իրենց պարտքերը սպասարկելու համար: Այս մասին Bloomberg-ին պատմել է BlackRock խոշորագույն ներդրումաային ընկերության ղեկավար Լոուրենս Ֆինքը:
«Ածխաջրածինները դեռ երկար ժամանակ շատ էժան կմնան»,- նախազգուշացրել է Ֆինքը, չճշտելով,սակայն, թե որն է նավթի գների անկման հնարավոր սահմանը ու հատկապես որ ընկերությունները կդառնան ռեսուրսների էժանության զոհը, հայտնում է Gazeta-ն http://www.gazeta.ru/:
Ֆինքը նաեւ հայտնել է, որ չնայած էներգետիկ ընկերությունները տուժում են գների անկումից, էներգառեսուրսների սպառողների համար ցածր գները շահեկան են:
«Միլիարդավոր մարդիկ են շահում վառելիքի ու ջեռուցման ցածր գներից»,- պարզաբանել է Ֆինքը:



























