Burger King-ի եվրոպական ղեկավարությունը պնդել է, որպեսզի Facebook եւ «VKontakte» սոցիալական կայքերում «Burger King Ռոսիա»-ն ջնջի «Օսկար» մրցանակաբաշխության արարողության շուրջ սկանդալն ակնարկող նկարը: Ըստ Lenta-ի, եվրոպական տարածաշրջանում ընկերության ներկայացուցիչ Բրայսոն Թորնթոնը Tjournal-ին պարզաբանել է, որ այդ գրառումները խտրականություն են դիտարկել:

«Burger King-ը սատարում է չի հանդուրժում խտրականությունը: Մեր ռուսական մասնաճյուղի Facebook-ի էջում արված գրառումը հավանության չի արժանացել եւ հեռացվել է»,- ասել է նա:

Նշենք, որ լուսանկարը հրապարակվել է հունվարի 27-ին: Դրանում սկուտեղի մեջ բուրգեր է պատկերված, ֆոնին՝ խոշոր պլանով բուլկու տեսքով կարտոֆիլ է բռնած մարդու ձեռք: Ճերմակ բուլկու կողքին «վերցնել» գրառումն է, սեւ բուլկու կողքին՝ «չվերցնել»:

Այս կերպ Ռուսաստանում արագ սննդի ռեստորանների ցանցի աշխատակիցները փորձել են սոցցանցերում խաղարկել մաշկի գույնի պատճառով խտրականության մասին հոլիվուդյան հայտնի դերասանների հայտարարությունները: