2018 թվականին նավթի գինը կարող է հասնել մինչեւ 60 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: Նման կանխատեսում են արել Fitch-ի փորձագետները:
Միջազգային վարկանիշային գործակալության կարծիքով, արդեն 2016-ին նավթը կսկսի թանկանալ: Ընթացիկ տարվա արդյունքներով «սեւ ոսկու» միջին գինը կկազմի 45 դոլար՝ մեկ բարելի դիմաց: 2017 թվականին այդ ցուցանիշը կհասնի 55 դոլարի, գրում է «Իզվեստիան»:
Դա, ըստ փորձագետների, թույլ կտա ռուբլուն ամրապնդվել, որը այսուհետ եւս կախվածության մեջ կլինի նավթի գներից:
2016 թվականին ռուսական ռուբլու միջին տարեկան փոխարժեքը կկազմի 68 ռուբլի մեկ դոլարի դիմաց: 2018-ին այդ ցուցանիշը կլինի 61 ռուբլի:
Fitch-ում կարծում են, որ դրանից ավելի ռուբլին չի արժեւորվի: Դա կապված է այն բանի հետ, որ Ռուսաստանի բյուջեին ձեռնտու է թույլ ռուբլին, հետեւաբար, փորձագետները վստահ են, որ ՌԴ Կենտրոնական բանկը թույլ չի տա ռուբլուն դրանից ավելի արժեւորվել:



























