Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային սակարկությունների ընթացքում նավթի գներն աճում են:
Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 1,2 տոկոսով՝ հասնելով 33,62 դոլարի՝ մեկ բարելի դիմաց, հաղորդում է Gazeta-ն:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքն աճել է 2,32 տոկոսով՝ հասնելով 35,29 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:




























