Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը համոզված է, որ նավթի համաշխարհային գները կամ հասել են նվազագույնին կամ էլ մոտ են դրան, բայց դա լավ է փոխանցում է Tengrinews-ը։

«Եթե հիշում եք, 1998թ. նավթի մեկ բարելն արժեր 8.5 դոլար, իսկ հետո մի տասնամյակ աճում էր մինչեւ 130 դոլար։ Հետո նորից սկսել է նվազել եւ հիմա հավանաբար հասնում է նվազագույն շեմին։ Պետք է ուղղակի հիշենք, որ արդեն կես տարի է՝ նավթի մեկ բարելն արժի 30 դոլար, եւ ոչինչ չի պատահել։ Այնպես որ մենք կհաղթահարենք դա։ Միգուցե լավ է, որ այդպես է։ Մենք միջոցներ ենք ձեռնարկում»,- նշել է Նազարբաեւը «Նուր Օթան» կուսակցության 17-րդ համագումարի ժամանակ։

Նախագահը կոչ է արել սովորել ապրել նոր իրականության մեջ։