Արաբական Միացյալ Էմիրություններում (ԱՄԷ) արդեն վեցերորդ ամիսն է` շարունակվում է նավթի գների անկման հետեւանքով բենզինի գնի անկումը: Հունվարի վերջին Էմիրությունների լցակայաններում վառելիքը սկսեց խմելու ջրից ավելի ցածր արժենալ, տեղեկացնում է   Gazeta-ն` վկայակոչելով The National-ին:

Այսպես,  Special կարգի  (ռուսական ԱԻ-95 նմանակը) բազային վառելիքի 1 լիտրն այժմ մոտ   0,4 դոլար արժե կես տարի առաջվա 0,5 դոլարի դիմաց:

Մինչդեռ սննդամթերքի գները Էմիրություններում հակառակ դինամիկան են ցուցադրում. գազավորված ըմպելիքի  1 լ-ն բենզինից կրկնակի թանկ է, իսկ խմելու հանքային ջրի նույն ծավալն արդեն  5–8 անգամ թանկ արժե: Այդ պատճառով երկրի իշխանությունները ամրագրված գներ են մտցնում սոցիալական նշանակություն ունեցող սննդամթերքի համար: