Ռուսաստանի ժողովրդավարական ընդդիմության առաջնորդներ Միխայիլ Կասյանովը, Բորիս Նեմցովը, Իյլա Յաշինն ու Վլադիմիր Ռիժկովը պատրաստվում են միավորվել կոալիցիայի մեջ: Նրանք կուսակցություն են ստեղծելու 2011թ. խորհրդարանական ընտրությունների համար եւ միացյալ թեկնածու են առաջադրելու 2012թ. նախագահական ընտրություններին: Հնարավոր է, որ այդ միությանն ավելի ուշ միանա Գարի Կասպարովը: Այդ մասին հաղորդում է «Գազետա.ru»-ն:
Ընդդիմադիրներն առայժմ չեն պայմանավորվել միացյալ թեկնածուի անձի շուրջ, դա լուծելու է համագումարը:
Մոսկվայի Հելսինկյան խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեեւան ողջունել է միավորման որոշումը, սակայն, նրա կարծիքով, այդ թեկնածուն քիչ շանսեր ունի հաղթանակի հասնելու:




























