Թուրքիայի քրդաբնակ Չիզրեում թուրքական անվտանգության ուժերի հարձակումների հետեւանքով վիրավորված եւ մի տան նկուղում թաքնված վիրավոր քրդերից մեկը կարողացել է նկուղում տիրող իրավիճակի մասին լուսանկարներ ուղարկել լրատվամիջոցներին։
Թուրքական BirGun-ը հրապարակել է Չիզրեի տներից մեկի նկուղի վիրավորներից մեկի ուղարկած լուսանկարները, որում երեւում են թե ինչպես իրար կողքի պառկած վիրավոր քրդերը՝ սպասելով օգնության, որն այդպես էլ տեղ չի հասնում մոտ մեկ շաբաթ։
Նշենք, որ թուրք զինվորականները թույլ չեն տալիս շտապօգնության մեքենաներին մոտենալ ու օգնություն ցույց տալ վիրավորներին։
Մեկ շաբաթվա մեջ 24 վիրավորներից 6-ը օգնություն չստանալու հետեւանքով մահացել են։
































