Ռուսաստանի Բաշկիրիայի Ուֆայի շրջանում սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը զինվորականներով լի մեքենան վթարի է ենթարկվել, որի հետեւանքով 2 մարդ զոհվել է: Վթարի պատճառները դեռ հայտնի չեն, անհասկանալի է նաեւ այն, թե  ինչ էին անում զինվորները գիշերվա կեսին ճանապարհին: Եւս մեկ զինվորական վիրավոր է:

Վթարը տեղի է ունեցել Բուզովյազի-Բեկետովո ավտոճանապարհի 2-րդ կմ-ում: Mitsubishi մեքենայի ղեկին եղել է 27-ամյա մի զինվորական: Զոհվել են 19-ամյա եւ 20-ամյա երիտասարդներ: Դեպքի կապակցությամբ հետաքննություն է սկսվել: