Չինական Նանկին քաղաքում ձերբակալել են վարորդին, որն աշխույժ մայուղում 3 կմ հետընթաց է երթեւեկել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությանը:

Միջադեպը, որը նկարահանել ու համացանցում տեղադրել է մեկ այլ ավտոմեքենայի վարորդ, տեղի է ունեցել հունվարի 30-ին:

Հեռուստաալիքի փոխանցմամբ, ոստիկանությունը վարորդին ձերբակալել է տարածված տեսանյութի շնորհիվ: Նրան հասարակության անվտանգության համար սպառնալիք առաջացնելու մեղադրանք են առաջադրել: