Լոնդոնցի ուսանողուհի Սաիմա Ահմադը բողոք է ներկայացրել Nestle ընկերություն այն բանից հետո, երբ 8 տուփ Kit-Kat շոկոլադ է գներ, որոնց մեջ վաֆլի չի եղել, փոխանցում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Daily Mail-ը։

«Ընկերությունը յուրահատուկ ապրանք է գովազդում, բայց ես հիասթափված եմ իմ գնած ապրանքից»,- ասել է աղջիկը՝ նշելով, որ ոչ մի ուրիշ ընկերություն վաֆլու եւ շոկոլադի համադրություն չի գովազդում։

Նրա խոսքով՝ ընկերությունը պետք է որպես փոխհատուցում իրեն ցմահ շոկոլադով ապահովի։

«Խոտան շոկոլադի համար ընկերությունը ինձ պետք է ամբողջովին փոխհատուցում վճարի»,- ասել է նա։