Բրիտանացի գիտնականները խոստացել են, որ առաջիկա 5 տարում Երկրագնդի ջերմաստիճանը կշարունակի աճել, հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Հետազոտողների կարծիքով, նման գործընթացները պայմանավորված են ջերմոցային գազերի մեծ քանակությամբ արտանետումներով, ինչպես նաեւ Խաղաղ օվկիանոսի հասարակածային հատվածում ջրի վերին շերտերի ջերմաստիճանի տատանումներով (Էլ Նինյոյի գործընթաց), որի հետեւանքով տաք ջրերը տեղափոխվում են արեւելք:
Գիտնականները նշում են, որ 2016 թվականը կլինի ամենաշոգը օդերեւութաբանական կանխատեսումների պատմության ողջ ժամանակահատվածում, իսկ 2017-ին ռեկորդ կարող է եւ չլինել: Պատճառը Էլ Նինյոյին հակառակ Էլ Նինյա անունով գործընթացն է: Դրանից հետո Երկրի վրա ջերմաստիճանը, ամենայն հավանականությամբ, էլի կսկսի բարձրանալ:
«Մենք չենք կարող հստակ ասել, մեր կանխատեսումները շատ դեպքերում հիմնվում են ջերմոցային գազերի արտանետումների հաշվարկների վրա: Միաժամանակ այնպիսի կարեւոր գործոն, ինչպիսին է օվկիանոսի ջերմաստիճանը, միշտ չէ, որ մենք կարող ենք կանխատեսել»,-ասել է Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայության ներկայացուցիչ Դագ Սմիթը:



























