Թուրքիայի քրդաբնակ Դիարբեքիրի Սուրի շրջանում ռազմական գործողությունների դուրս եկած 2 թուրք զինվոր է սպանվել։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ փետրվարի 1-ի առավոտյան Սուրի շրջանում քրդերի դեմ գործողությունների ժամանակ վիրավորվել են 3 զինվորական եւ 2 ոստիկան։ Հիվանդանոց տեղափոխվելու ժամանակ 2 զինվորականները մահացել են։

Նշենք, որ Սուրում արդեն 60 օր է, փողոց դուրս գալու արգելք է սահմանված։