Թուրքիայի արեւելյան քրդաբնակ շրջաններում թուրքական զինվորների ու ոստիկանների գործողությունների ժամանակ քրդերին օգնող ազգությամբ սերբ դիպուկահար է ձերբակալվել։ Նման պնդում են արել թուրքական լրատվամիջոցները։
Թուրքական Haberturk-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի քրդաբնակ Շրնաք նահանգի Ջիզրեի շրջանում քուրդ զինյալների դեմ գործողությունների ժամանակ սերբ դիպուկահար են ձերբակալել, ում հարցաքննության համար տարել են ոստիկանություն։


























