Թաիլանդի Ուբոն Ռատչատհանի նահանգում Մեկոնգ գետի ափին` համանուն ազգային պարկում գտնվող Փհանոմ Դոնգրակ լեռան վրա քարաթափումը վնասել է մինչ այժմ պահպանված եւ աշխարհում հայտնի քարագրերը` 3-4 հազար տարեկան ժայռապատկերները, հաղորում է թաիլանդական   Daily News թերթի համացանցային տարբերակը:

Դեկտեմբերի վերջին սկսված եւ հունվարին մի քանի անգամ կրկնված քարաթափումից հետո ժայռապատկերների միայն 20 տոկոսն է անվնաս մնացել, տեղեկացնում է պարբերականը` վկայակոչելով Թաիլանդի մշակույթի նախարարությանը:

Փհա Տեմ ժայռը, որի վրա շրջանի հնագույն բնակիչները փորագրում էին Մեկոնգ գետի ձկների, ցամաքային կենդանիների, որսորդների եւ շամանների ներկայացնող իրենց պատկերները, մոտ տասը տարի առաջ սկսել էր  փլվել բնական բնակլիմայական գործընթացների արդյունքում, ասված է հաղորդագրության մեջ:  Այդ ժամանակվանից ի վեր ժայռի եզրերը բազմիցս քայքայվել են: Ավելի վաղ պատկերները ժայռի լայն մի գոտի էին զբաղեցնում 180 մետր երկարությամբ եւ այդ գոտու վրա մոտ  300 պատկեր կար, գրում է թերթը:

Թաիլանդի մշակույթի նախարարությունը ներկայումս քննարկում է հնագիտական վնասված հուշարձանի պահպանման եւ վերականգնման հարցը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: