ՆԱՏՕ-ն հավասարակշռված հարաբերություններ ունի Հարավային Կովկասի բոլոր երեք հանրապետությունների հետ եւ Դաշինքը պատրաստվում է այսուհետ եւս զարգացնել դրանք։ Սեպտեմբերի 15-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ներկայացուցիչ Ռոբերտ Սիմոնսը։
Խոսելով Ադրբեջանում թուրքական ռազմաբազայի տեղակայման հնարավորության մասին, նա նշեց, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից յուրաքանչյուրն իր քաղաքականությունն ունի, եւ Դաշինքն իրավունք չունի խառնվելու դրան։
Ինչ վերաբերվում է ղարաբաղյան հակամարտության գոտում ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորքերի տեղակայման հնարավորությանը, նրա խոսքով, դրա մասին դեռ վաղ է խոսել, քանի որ դրա համար անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմերի համաձայնությունը։ «Սակայն դաշինքը դեռեւս նրանցից նման առաջարկություն չի ստացել»-պարզաբանեց Սիմոնսը։




























