Երգիչ Ջորջ Մայքլը սեպտեմբերի 14-ին դատապարտվել է 2 ամսվա ազատազրկման ավտովթարի համար, որը նա իրականացրել է թմրադեղերի ազդեցության տակ։

Բացի ազատազրկումից, Մայքլը պետք է վճարի նաեւ 1250 ֆունտ ստերլինգ տուգանք։Հուլիսի ամսին երգիչն իր ամենագնացով բախվել էր Լոնդոնի թաղամասերից մեկում գտնվող ֆոտոսրահին։Դրանից հետո նրան արգելել են ավտոմեքենայի ղեկին նստել գրեթե  կես տարի։ВВС-ի հաղորդմամբ, դատարանում երգչին լուսանկարիչները դիմավորել են հիացական բացականչություններով։

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ին տեղի ունեցած ավտովթարի ժամանակ դեպքի վայր եկածոստիկանները նշել էին, որ Ջորջ Մայքլն ընդհանրապես չէր գիտակցում, թե ինչ է կատարվել եւ ոչինչ չէր հիշում։ Ոստիկանական բաժանմունքում նրա մոտ մարիխուանա է հայտնաբերվել։

Նշենք, որ 2007 թվականին երաժիշտին արդեն մեկ անգամ մեղավոր ճանաչել էին նմանատիպ հանցագործության համար։