Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունում Ադրբեջանի ժողովրդական ճակատ կուսակցության ակտիվիստ Զեյնալաբդին Բաղիրաձեին դատապարտել են 8 տարվա ազատազրկման։
Ինչպես հայտնում է «Ազադլըք»-ը, Բաղիրաձեն կալանավորվել էր նոյեմբերի 16-ին իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հոդվածով։
Նախաքննության արդյունքում ակտիվիստի դեմ մեղադրանքները վերաորակավորվել են իշխանության ներկայացուցչին կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով ընդդիմանալու հոդվածով։




























