Եվրախորհրդարանը նշել է, որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների չեղարկման պայմաններից մեկը Ղրիմն Ուկրաինային վերադարձնելն է: Փետրվարի 4-ին կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանը համառուսական պատժամիջոցներին վերաբերող բանաձեւ է ընդունել:

Ըստ Informing-ի, բանաձեւին կողմ է քվեարկել 472 պատգամավոր, դեմ՝ 79-ը, 33 հոգի ձեռնպահ է մնացել: Փաստաթղթի համաձայն, Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները հնարավոր կլինի չեղարկել միայն «Ղրիմի նկատմամբ Ուկրաինայի վերահսկողությունը» վերականգնելու դեպքում:

Եվրախորհրդարանը նաեւ Եվրախորհրդին կոչ է պահպանել պատժամիջոցները, որոնք վերաբերում են անմիջականորեն Ղրիմին: Խոսքը Ղրիմից Եվրոպա ապրանքների արտահանման, որոշ ապրանքներ Ղրիմ ներկրման, ինչպես նաեւ այնտեղ ներդրումներ անելու արգելքի մասին է: