Ադրբեջանում Նարդարան գյուղում սեպտեմբերի 15-ին բազմամարդ հանրահավաք է կայացել` ի նշան բողոքի Ղուրանի անպատվության դեմ:
Ինչպես հաղորդում է APA գործակալությունը, գյուղի բնակիչ Հաջի Հուսեյնովը հայտարարել է, թե սիոնիզմի սադրանքով, աշխարհում արշավ է սկսվել իսլամի դեմ: Նրա խոսքով, ԱՄՆ-ը ժողովրդավարության քողի տակ ավելացնում է մարդկության դեմ հանցագործությունների թիվը:
Նարդարանի գյուղական մզկիթի կրոնավոր Հաջի Նուհբալան նկատել է, որ Ղուրանն անպատվելը նշանակում է անպատվել մահմեդականներին: Նա կոչ է արել աշխարհի մահմեդականներին պայքարել ԱՄՆ-ի եւ միջազգային սիոնիզմի դեմ:
Ակցիայի ընթացքում հնչել են «Մահ ԱՄՆ-ին», «Մահ Իսրայելին», «Մահ Ղուրանն այրողներին», «Թող կործանվի Սպիտակ տունը» եւ այլ կարգախոսներ:





























