Սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 4-ը Խանտի Մանսիյսկում կայանալիք 39-րդ Համաշխարհային շախմատային Օլիմպիադայի հայտավորված բոլոր հավաքականները հայտնի են: Մրցումները կանցկացվեն շվեյցարական մրցակարգով, 11տուրով: Թիմերի կազմում ընդգրկված է չորս հիմնական եւ մեկ պահեստային խաղացող:

Տղամարդկանց Օլիմպիադային հայտավորված է 158 հավաքական: Ռեյտինգ-ֆավորիտներն են Ռուսաստանի երկու հավաքականները, Ուկրաինան, Չինաստանը, Հունգարիան, Հայաստանը, Ադրբեջանը:

Ռուսաստան-1(Վլադիմիր Կրամնիկ 2780, Ալեքսանդր Գրիշչուկ 2760, Պյոտր Սվիդլեր 2731, Սերգեյ Կարյակին 2747, Վլադիմիր Մալախով 2725)

Ուկրաինա (Վասիլի Իվանչուկ 2754, Պավել Էլյանով 2761, Ռուսլան Պոնոմարյով 2749, Զախար Եֆիմենկո 2683, Ալեքսանդր Մոիսեենկո 2658)

 Չինաստան (Վան Հաո 2724, Վան Յուէ 2732, Բու Սյանչժի 2695, Չժոու Ցզյանչաո 2660, Լի Չաո 2633)

 Ռուսաստան-2 (Յան Նեպոմնյաշչի 2706, Եվգենի Ալեքսեեւ 2691, Նիկիտա Վիտյուգով 2707, Եվգենի Տոմաշեւսկի 2701, Արտյոմ Տիմոֆեեւ 2690)

 Հունգարիա (Պետեր Լեկո 2724, Զոլթան Ալմաշի 2707, Հուդիթ Պոլգար 2682, Ֆերենց Բերկեշ 2678, Չաբա Բալոգ 2608)

 Հայաստան (Լեւոն Արոնյան 2783, Վլադիմիր Հակոբյան 2691, Գաբրիել Սարգսյան 2677, Արման Փաշիկյան 2639, Ավետիք Գրիգորյան 2579)

Ադրբեջան (Շաքրիար Մամեդյարով 2756, Թեյմուր Ռաջաբով 2748, Ռաուֆ Մամեդով 2660, Գադիր Հուսեյնով 2611, Էլթաջ Սաֆարլի 2607)

 Բուլղարիա (Վեսելին Տոպալով 2803, Իվան Չեպարինով 2661, Կիրիլ Գեորգիեւ 2685, Ալեքսանդր Դելչեւ 2623, Կիպրիան Բերբատով 2461)

 ԱՄՆ (Հիկարու Նակամուրա 2733, Գատա Կամսկի 2705, Ալեքսանդր Օնիշչուկ 2688, Յուրի Շուլման 2636, Ռոբերտ Հես 2596)

Ֆրանսիա (Վլադիսլավ Տկաչեւ 2632, Մաքսիմ Վաշյե-Լագրավ 2721, Լորան Ֆրեսինե 2718, Սեբաստիեն Ֆելլեր 2649, Ռոմեն Էդուար 2636)

Իսրայել (Բորիս Գելֆանդ 2751, Էմիլ Սուտովսկի 2665, Իլյա Սմիրին 2657, Մաքսիմ Ռոդշտեյն 2632, Վիկտոր Միխալեւսկի 2610)

Անգլիա (Մայքլ Ադամս 2728, Նայջել Շորթ 2690, Լյուկ Մաքշեյն 2657, Դեւիդ Հաուել 2616, Գեւին Ջոնս 2576)

Նիդերլանդներ (Լյուկ Վան Վելլի 2669, Յան Սմիթս 2669, Էրվին Լ’Ամի 2624, Անիշ Գիրի 2677, Դանիել Ստելվագեն 2635)

Կանանց Օլիմպիադային հայտավորված է 119 հավաքական: Ռեյտինգ ֆավորիտներն են Ռուսաստանի առաջին հավաքականը, Չինաստանը, Ուկրաինան, Վրաստանը:

Ռուսաստան-1 (Տատյանա Կոսինցեւա 2573, Նադեժդա Կոսինցեւա 2565, Ալեքսանդրա Կոստենյուկ 2524, Ալիսա Գալյամովա 2482, Վալենտինա Գունինա 2465)

Չինաստան (Հոու Իֆան 2578, Ցզյույ Վենցզյուն 2516, Չժաո Սյուե 2469, Հուան Ցյան 2436, Վան Յույ 2394)

Ուկրաինա (Եկատերինա Լագնո 2539, Նատալյա Ժուկովա 2499, Աննա Ուշենինա 2466, Իննա Գապոնենկո 2469, Մարիա Մուզիչուկ 2464)

Վրաստան (Նանա Ձագնիձե 2534, Լելա Ջավախիշվիլի 2451, Նինո Խուրցիձե 2435, Բելա Խոտենաշվիլի 2464, Սալոմե Մելիա 2439)

Ռուսաստան-2 (Նատալյա Պոգոնինա 2491, Անաստասիա Սավինա 2404, Օլգա Գիրյա 2414, Անաստասիա Բոդնարուկ 2399, Ալինա Կաշլինսկայա 2358)

ԱՄՆ (Աննա Զատոնսկիխ 2480, Իրինա Կրուշ 2490, Սաբինա Ֆոյշոր 2293, Կամիլա Բագինսկայտե 2328, Տաթեւ Աբրահամյան 2352)

Հայաստան (Էլինա Դանիելյան 2466, Լիլիթ Մկրտչյան 2484, Լիլիթ Գալոյան 2373, Նելլի Աղինյան 2282, Անահիտ Խառատյան 2039)