77 տարեկան հասակում մահացել է ամերիկյան դեմոկրատ-սենատոր Էդվարդ Քենեդին: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը: Սենատորի մահվան պատճառների մասին ոչինչ չի հաղորդվում:

Հիշեցնենք որ Էդվարդ Քենեդին 1963 թվականին սպանված ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի եւ 1968 թվականին սպանված սենատոր Ռոբերտ Քենեդիի կրտսեր եղբայրն է:

Էդվարդ Քենեդին 1962 թվականից ի վեր անփոփոխ ընտրվել է ԱՄՆ սենատում եւ իր մահվան պահին էլ Սենատի առողջապահության եւ կրթության հանձնաժողովի անդամ էր: Անցած տարի Քենեդին վիրահատվել էր. Նրա ուղեղից ուռուցք էին հեռացրել: