Ժան Կլոդ Վան Դամը բաժանվում է կնոջից` հանուն ուկրաինացի մոդել Ալյոնա Կավերինայի: Նա արդեն իր հայրենի Բրյուսելում հայտարարել է, որ նշանվում է Կավերինայի հետ:
Օրերս Հոլիվուդի լեգենդար դերասանի փաստաբաններն արդեն սկսել են փաստաթղթեր հավաքել, որոնք անհրաժեշտ են ամուսնալուծության գործընթացի համար: Ի դեպ, Վան Դամն իր ներկա կնոջ` Գլեդիս Պորտուգեզի հետ ամուսնացել է երկու անգամ:
«Գլեդիսի հետ նրա հարաբերությունները երբեք չէր կարելի համարել հասարակ»,- պատմում է Վան Դամի օգնական Դեւիսն ու հավելում. «Երբ նա ամուսնացավ երկրորդ անգամ, նրանք կնքեցին գործընկերային պայմանագիր: Վերջին ժամանակներս նրանք իրար վերաբերում են ավելի շատ որպես գործընկերներ: Եթե նա իսկապես, այքան սիրում է Ալյոնային, ապա սպասվող ամուսնալուծությունը նրա համար ողբերգություն, իսկ նրա կնոջ համար անակնկալ չի լինի»:
49-ամյա սուպերմենը եւ 23-ամյա Ալյոնան ծանոթացել են մեկ տարի առաջ: Վանդ Դամը Կիեւում մեծ ու ընդարձակ տուն է գնել:
Հիշեցնենք, որ Վան Դամն ամուսնացել է 5 անգամ:




























