Աշխարհի ամենամեծ եւ ամենափոքր շները հանդիպել են Նյու Յորքում:
Ջորջը տեսել է Բուբա անունով 10 սմ-անոց չիհուահուային եւ զարմացել: Մի քանի րոպե անց, սակայն, Բուբային հաջողվել է արժանանալ հսկայի ուշադրությանը:
Փոքրիկ Բուբային հսկային մոտեցնելու համար նրան գրքերի կույտի վրա են դրել:
Նյու Յորքի կենտրոնական այգում հանդիպումը նվիրված է եղել Գինեսի ռեկորդների նոր հավաքածուի թողարկմանը:




























