Ղազախստանի գործող նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը մասնակցելու է 2012թ. նախագահական ընտրություններին: Ինչպես հաղորդում է «ԿազՏԱԳ» գործակալությունը, այդ մասին հայտարարել է Նազարբաեւի քաղաքական հարցերով խորհրդական Երմուհամետ Երտիսբաեւը:

Նա տեղեկացրել է, որ դեռ սեպտեմբերի 3-ին հանդիպել է երկրի նախագահի հետ եւ հանգամանալից զրուցել նրա հետ:

«Ղազախստանի նախագահ եւ ազգի առաջնորդ Նուրսուլթան Նազարբաեւը մտադիր է առաջադրել է իր թեկնածությունը 2012թ. ընտրություններին»,- ասել է նա «Սվոբոդա սլովա» թերթին:

«Նախագահն, ըստ 2007թ. սահմանադրական բարեփոխումների, իրավունք ունի անսահմանափակ անգամ առաջադրել իր թեկնածությունը: Միայն ընտրությունների միջոցով է նա հաստատում իր կարգավիճակը: Ընտրությունները կլինեն, քանի որ ոչ ոք չի կարող արհամարհել երկրի հիմնական օրենքը»,- ասել է խորհրդականը: