Բրիտանացի Ադամ Մորանը 18 րոպե 41 վայրկյանում ավելի քան 3 կգ բարակաբլիթ է կերել, տեղեկացնում է Metro-ն: Նրա նոր ակցիան նվիրված է Յուղալի երեքշաբթիին (կամ Բարակաբլիթների օրվան):

Միացյալ Թագավորության բնակիչը Լիդսում մասնակցել է  ամենամյա «20 րոպեում 20 բարակաբլիթ» մրցույթին: Նրան հաջողվել է լավագույն արդյունքը ցույց տալ: Մորանը   20 բարակաբլիթ է կերել 18 րոպեում, այսինքն մեկ բարակաբլիթը նա ուտում էր միջինը  54 վայրկյանում, տեղեկացնում է Gazeta-ն:

Ինչպես նշում է թերթը, նման արագությամբ հնարավոր է ժամում  66 բարակաբլիթ ուտել: 

Ակցիայի մասնակիցներին առաջարկվել են պաղպաղակով եւ թխկու օշարակով բարակաբլիթներ: Դա սքանչելի է հնչում, քանի դեռ չեք գիտակցել, որ բարակաբլիթների թիվը քսան է, գրում է պարբերականը: 

Որպես պարգեւ Մորանը շապիկ է ստացել: