13-ամյա մի աշակերտի կախված են գտել տան հետեւում գտնվող գոմում՝ Սվերդլովսկի մարզի Իվդելե քաղաքում:

Դեռահասը շատ վատ է սովորել եւ նրան դպրոց են կանչել ծնողների հետ, հաղորդում է Սվերդլովսկի մարզի քննչական ծառայությունը:

Ուսուցիչների հետ զրույցից հետո մայրը մնացել է դպրոցում, իսկ երեխան վազել է տուն: Երբ մայրը վերադարձել է տուն, նրան չի հայտնաբերել եւ սկսել է փնտրել: Արդյունքում հորեղբայրը տղային գտել է կախված:

Ներկայումս պարզվում են 13-ամյա աշակերտի ինքնասպանության պատճառները: