Եվգենի Պետրոսյանը սեպտեմբերի 16-ին նշում է իր ծննդյան 65-ամյակը։
Հայտնի արտիստի ծննդյան օրը շնորհավորել են Ռուսաստանի եւ Բելառուսի նախագահները։
Պետրոսյանը ծնվել է Բաքվում՝ մաթեմատիկոսների ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո դերասան դառնալու երազանքով, 1961 թվականին տեղափոխվել է Մոսկվա։ 1962 թվականից հանդես է եկել պրոֆեսիոնալ բեմում։
1970 թվականին էստրադայի արտիստների համամիութենական չորրորդ մրցույթին դափնեկիր է հռչակվել։ 1985 թվականին նրան վաստակավոր արտիստի կոչում է տրվել։




























